Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ՀՀԿ-ն հաստատեց 2015-ի պետբյուջեի կատարողականը

ՀՀԿ-ն հաստատեց 2015-ի պետբյուջեի կատարողականը
13.06.2016 | 23:00

Ձայների 88 կողմ, 15 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց 2015 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի հաշվետվության համաձայն՝ 2015-ին կանխատեսված 4,1 տոկոս աճի փոխարեն արձանագրվել է 3 տոկոս աճ` հիմնականում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության հաշվին:

Բյուջեի եկամուտները կազմել են մոտ 1,2 տրիլիոն դրամ, ծախսվել է` մոտ 1,4 տրիլիոն: Ըստ հաշվետվության` աշխատավարձերն աճել են, առևտուրն ու սպառումը` նվազել: Արտաքին առևտուրը նվազել է 20 տոկոսով: 2015-ի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 5,8 միլիարդ դոլար՝ ՀՆԱ-ի 41 տոկոսը:

Դիտվել է՝ 1802

Մեկնաբանություններ